Մինչև արձակուրդ ևս մեկ, բայց կարևոր արտահերթ է պետք. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով առաջարկում է ևս մեկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

«Մարտի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու ԵՄ-Հայաստան հուշագիրը։ Սա բացառիկ հնարավորություն է հայ ստեղծագործողների, արվեստագետների համար ներկայացնելու նախագծեր և օգտվելու 1 միլիարդ 460 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի «Մշակույթ» բաղադրիչից։ Սա բացառիկ շանս է տաղանդավոր մարդկանց համար՝ տարիներով չսպասել պետական դոտացիաների, կամ կախված լինել այս կամ անձի բարեհաճությունից՝ լավ գործ անելու համար։ 
Բայց, կա մեկ խնդիր. եթե մինչև այս ամսվա ավարտը մեր խորհրդարանը չվավերացնի «Ստեղծագործ Եվրոպային» միանալու փոխըմբռնման հուշագիրը, ապա Հայաստանը չի հասցնի օգտվել 2014-19 թվականների համար նախատեսված ֆինանսավորումից։ 

Ուստի, հույս ունեմ, որ իմ գործընկեր պատգամավորները ըմբռնումով կմոտենան ևս մեկ արտահերթի, ինչը կարևոր շանս է մեր տաղանդավոր այն արվեստագետների համար, ովքեր ունեն խելահեղ փայլուն ծրագրեր, որոնք այդպես էլ մնում են թղթի կամ ֆլեշկայի վրա։ Ուստի, մինչև արձակուրդ ևս մեկ, բայց կարևոր արտահերթ է պետք»,- գրել է Զոհրաբյանը: