Չինաստանը ՌԴ-ին աջակցություն է խոստացել Մոսկվայի հիմնական շահերի ոլորտում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չինաստանը Ռուսաստանին աջակցություն է առաջարկել Մոսկվայի հիմնական շահերի ոլորտում: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ երկրները կշարունակեն աջակցել միմյանց և «ուժեղացնել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Չինաստանի ղեկավարը պարզաբանել է, որ Պեկինը մտադիր է ամրապնդել Մոսկվայի հետ աշխատանքների համակարգումն այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, BRICS-ը և G20-ը:

ՌԴ վարչապետը նշել է, որ այցի ընթացքում իր գլխավոր խնդիրը տեսնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ կառուցողական համագործակցության հաստատումը։ Միշուստինը հավելել է, որ հույս ունի «կազմակերպել արդյունավետ համատեղ աշխատանք կառավարությունների միջև՝ պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացման համար»։

Միշուստինը Չինաստան է ժամանել մայիսի 22-ին՝ այս պաշտոնում իր առաջին պաշտոնական այցով։ Նա ժամանել է Շանհայ, որտեղ մասնակցել է չին-ռուսական բիզնես ֆորումին։ Այնուհետև ՌԴ վարչապետը մեկնել է Պեկին, որտեղ մայիսի 24-ին հանդիպել է Լի Ցյանգի և Սիի հետ։ Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր, այդ թվում՝ առևտրային համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր։

Տաթև Ֆռանգյան