Վարչապետը Երևանում ներկա է գտնվել կառավարության աջակցությամբ հիմնվող տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից՝ ծրագրի պատասխանատուները նշել են, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը կներառի նաև գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանս դահլիճ, միջոցառումների դահլիճ, հյուրանոց և այլն: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար:

Տեխնոպարկը հիմնվում է BOMA (Շինությունների սեփականատերերի և կառավարիչների միջազգային ասոցիացիա) չափանիշերի համապատասխան, իսկ նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում է LEED-ի (Էներգիայի և շրջակա միջավայրի նախագծման առաջնորդություն) պահանջների պահպանմամբ։ Համալիրը տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն է:

Ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության և Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի աջակցության և նախագծի իրականացման սահուն ընթացքի համար: