Արցախից քննադատում են Փաշինյանին, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վիրավորված են ԼՂ ԱԺ պատգամավորներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
26.06.2026 | 20:49
Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադին ժամանել է Հայաստան
26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանն ուշ երեկոյան հրատապ նիստ հրավիրեց՝ միաձայն ընդունելով հայտարարություն, որով արցախցի պատգամավորները պնդում են՝ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Փաշինյանից պատասխան է ակնկալում՝ ինչպե՞ս է հնարավոր արցախահայության իրավունքները պաշտպանել Ադրբեջանի կազմում։

Խորհրդարանի օթյակում աշակերտների հետ ֆոտոսեսիայի դուրս եկած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել արցախցի գործընկերոջ հարցադրմանը։ Ավելի վաղ՝ ԱԺ լիագումար նիստի մեկնարկին, Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ կիսում է Փաշինյանի դիրքորոշումը։

Արցախի խորհրդարանականները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը»։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան հայտարարում է, որ երբեք էլ տարածքի պայքար չի եղել, այլ միայն իրավունքների պաշտպանություն։

Արցախի խորհրդարանի պատգամավորները Նիկոլ Փաշինյանին երեկ աննախադեպ՝ մինչ այս դեռ երբևև ԼՂ օրենսդիր մարմնում չհնչած խոսույթով են քննադատել։ Ուշագրավ է, որ ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավորներն են Փաշինյանի հասցեին հնչեցրել «ազգակործան պատուհաս» արտահայտությունը։

Նիկոլ Փաշինյանի թիմակից Արթուր Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել արցախցի պատգամավորների այս գնահատականները։

Ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսույթով չի կարող կասկածի տակ դնել Արցախի ինքնիշխանությունը։

Արցախցի օրենսդիրները դիմել են նաև Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին՝ հայտարարելով, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չքննադատեն Փաշինյանի դիրքորոշումը, նշանակում է՝ կիսում են այն։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առայժմ չի արձագանքել կոչին, իսկ Ռոբերտ Քոչարյանը, որը նաև Արցախի նախագահի պաշտոնն է զբաղեցրել, տարածած հայտարարությունում արցախցիների պահանջը վիրավորական է համարում՝ պնդելով, թե վերջին երկու տարվա ընթացքում ինքն ահազանգում էր, իսկ Արցախում աջակցում էին ՀՀ իշխանություններին։

«Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

Հանրային շրջանակներում գնահատականներ են հնչում, որ Ռոբերտ Քոչարյանն այսպիսով ակնհայտ խուսափողական դիրքորոշում է հայտնել։ Նմանատիպ շեշտադրումներով է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որը, ի դեպ, նույնպես վիրավորված է իրեն ուղղված պահանջից։

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական: Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է»,- իր հերթին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից մանիպուլացիայի փորձ է արվում, քանի որ բանակցությունների գործընթացը բացահայտ չէ, իսկ հանրությունը մանրամասներին տեղյակ չէ։ Քաղաքագետը նկատում է՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ազնիվ քաղաքական գործիչներ են, պետք է համախմբվեն Արցախի շուրջ։

Այսօր սպասվում է Արցախի նախագահի ուղերձը։ Նրա աշխատակազմից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանն անդրադառնալու է ներքին ու արտաքին հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան