Ընդդիմությունը Փաշինյանին «ցանկացած գնով» հեռացնելու կոչ է անում․ իշխանության արձագանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Բոլորը

Հայ ժողովուրդը, հասարակական-քաղաքական դաշտն ընդամենը 5-6 ամիս ժամանակ ունի՝ երկիրը հանձնելու  գործընթացը կասեցնելու  համար․ խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ազդարարելով նաև պայքարի նոր փուլի մասին։

Դաշնակցական գործչի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջիկա հանդիպումներին փաստաթղթի շուրջ բանակցությունները կշարունակեն, իսկ արդեն հոկտեմբերին այն կստորագրեն։ Փաշինյանի և Ալիևի՝ արդեն հայտարարված մի քանի հանդիպումներից վերջինը, հնարավոր է, լինի հենց հոկտեմբերին Գրանադայում։

Վարչապետ Փաշինյանը երեկվա մամուլի ասուլիսում ուղիղ հայտարարեց՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կիլիոմետր տարածքով, որը ներառում է ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Տավուշի 7 գյուղերն ու Արարատի մարզի Տիգրանաշենը։

Նիկոլ Փաշինյանի այս ծրագիրը պետք է խափանել ցանկացած գնով՝ հայտարարում է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պնդելով, թե անցած տարի այս օրերին փողոցում իրենց մղած պայքարի շնորհիվ է հետաձգվել այդ փաստաթղթի ստորագրումը։ Դաշնակցությունը, ըստ պատգամավորի, փաստաթղթի ստորագրմանը խոչընդոտելու համար պատրաստ է ցանկացած քայլի, այդ թվում՝ ապստամբության։

Ընդդիմությունն իրեն սպառել է՝ հայտարարում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը, միևնույն ժամանակ, հորդորում է ընդդիմադիրներին իրենց գործողություններով վնաս չհասցնել Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերին։

2021 թվականի նախընտրական ծրագրում, հետո՝ նաև կառավարության ծրագրում իշխանությունը խոստանում էր գնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը հետամուտ լինելու ճանապարհով։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում, սակայն չէր խոսում դրան հասնելու տարբերակների մասին։ Մինչդեռ այսօր նրա քաղաքական թիմից պնդում են, թե գործում են այն մանդատի շրջանակում, որը ստացել են քաղաքացիներից 2021 թվականի ընտրություններում, ուստի ընդդիմությունը չի կարող տապալել նրանց՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու ծրագիրը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկու տարի առաջ ընտրություններին ստացել էր 53 տոկոս քվե։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումների՝ այժմ լրիվ այլ արդյունք կարձանագրվեր, եթե ընտրություններ լինեին։ Մայիսի սկզբին հրապարակված հարցման արդյունքներով՝ եթե խորհրդարանական ընտրություններ անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների ընդամենը 21 տոկոսը ձայն կտար «Քաղաքացիական պայմանագրին»։ Եթե երկու տարի առաջ խաղաղության պայմանագրի մանրամասները մարդկանց չեն ներկայացվել, իսկ այսօր էլ նույն հարցումներով Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում կառավարության քաղաքականությունը, ինչպե՞ս է իշխանության ներկայացուցիչը պնդում, թե ունեն ժողովրդի աջակցությունը։

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն այս փուլում կարևորում է քաղաքացիների և քաղաքական ուժերի ընդվզման ակցիաները, նշում է՝ իշխող ուժն այսպիսի լուծումների գնալու մանդատ ժողովրդից չի ստացել։

Խորհրդարանական ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս պնդում է, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր վայրկյանը վնաս է հասցնում հայկական երկու պետություններին, իսկ հակափաշինյանական ցանկացած պայքարի Հանրապետականը միշտ է աջակցել, այժմ էլ այդ հարցով քննարկումների մեջ են։

Պայքարի նոր փուլի մասին բարձրաձայնած Իշխան Սաղաթելյանն այսօր փակագծեր չբացեց, թե ինչ ձևաչափով և երբ են սկսելու կոնկրետ գործողություններ։ Ասաց՝ այդ հարցով ընթանում են քննարկումներ, որոոշում կայացնելուց հետո կբարձրաձայնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան