ԱՄՆ-ը չի պատրաստվում չեղարկել Չինաստանի պաշտպանության նախարարի նկատմամբ պատժամիջոցները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ը չի դիտարկում Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հարցը, հայտնել է Պետքարտուղարությունը։ ԱՄՆ պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ Լիի դեմ պատժամիջոցները չեն խանգարում նրան պաշտոնական հանդիպումներ ունենալ իր ամերիկացի գործընկերների հետ և չպետք է խոչընդոտ հանդիսանան Վաշինգտոնի և Պեկինի միջև ռազմական բանակցությունների համար, գրում է VOA-ն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանգստյան օրերին լրագրողներին ասել է, որ չի քննարկելու չինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը՝ հարաբերությունները բարելավելու համար։

Ավելի ուշ նա հասկացնել է տվել, որ պաշտպանության նախարարի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը «այժմ բանակցությունների հարց է»։

Պետքարտուղարությունը հստակեցրել է ԱՄՆ դիրքորոշումը։ Գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը բացասաբար է արձագանքել հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ուսումնասիրում է չինացի բարձրաստիճան զինվորականի դեմ պատժամիջոցների մեղմացման գաղափարը՝ բանակցելու համար:

Ըստ Պետքարտուղարության՝ պատժամիջոցները կապված են 2017 թվականին Չինաստանի կողմից տասը Սու-35 մարտական ինքնաթիռների և 2018 թվականին С-400 զենիթահրթիռային համակարգերի սարքավորումների գնման հետ։

Տաթև Ֆռանգյան