Գերմանիայի արտաքին հետախուզության պետը հայտարարել է, որ Պուտինի իշխանությանը դեռ վտանգ չի սպառնում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունն այս պահին բավականին կայուն է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք չենք տեսնում ճեղքեր Պուտինի համակարգում»,- ասել է նա Անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայում ունեցած ելույթում։

Ըստ Կալի՝ պատերազմի մեթոդների հանրային քննադատությունը Ռուսաստանում սովորական տարաձայնություն է, բայց ոչ սպառնալիք համակարգի համար։

«Չնայած քննադատության առանձին դեպքերին, օրինակ՝ զինամթերքի մատակարարման հետ կապված, չկան նախանշաններ, որ համակարգը սկսում է ցնցվել կամ քանդվել»,- ընդգծել է նա։

Գերմանացի պաշտոնյան, սակայն, հավելել է, որ նման սցենարը չի կարելի բացառել։

«Երկարատև հեռանկարում Ռուսաստանը նախկինի պես ունակ է պատերազմ վարել կրկին ու կրկին զորակոչվող զինվորներով։ Նույնը վերաբերում է զենք-զինամթերքի ոլորտին։ Այսպիսով, խոսք չկա թուլության կամ այն ​​մասին, որ Ռուսաստանի գործողությունները կարող են ավարտվել»,- ասել է գերմանական հետախուզության ղեկավարը։

Բրունո Կալը նշել է, որ իսկապես կան խնդիրներ զինված ուժերի արդյունավետության հետ կապված։ Ըստ նրա՝ եթե Արևմուտքը շատ կազմակերպված կերպով չաջակցի Ուկրաինային և դիմադրություն չկազմակերպի, ապա Պուտինի ռազմավարությունը, որը ենթադրում է խաղադրույք երկարաժամկետության և զանգվածների վրա, կարող է հաջողության հասնել։

Հարցին, թե ե՞րբ է BND-ն իմացել Ուկրաինայի վրա հարձակվելու՝ Ռուսաստանի մտադրության մասին, Կալը պատասխանել է. «Մոտավորապես պատերազմի մեկնարկից 14 օր առաջ մենք արձանագրել ենք ֆենոմենալ երևույթներ, որոնք այլ կերպ չէր լինի անվանել»։

Միաժամանակ, նա հերքել է քննադատությունները այն մասին, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն ավելի վաղ են ենթադրել, որ պատերազմը սկսվելու է։ Նա նշել է, որ այդ  հետախուզական ծառայությունների պաշտոնյաները եզրակացրել են որ պատերազմը շատ հավանական է՝ հիմնված իրենց դիտարկած չափանիշների վրա: Իր հերթին, BND-ն կարևորել է այն, որ Պուտինը պետք է ներխուժում սկսելու վերջնական որոշում կայացնի։ Կալի խոսքով՝ ՌԴ նախագահն Ուկրաինա ներուժելու որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով շատ բաներ, ինչը «կազմված չէր հրթիռների կամ տանկերի քանակի հաշվարկից»։

Էմմա Չոբանյան