«Գազպրոմ»-ը կորցրել է իր առաջին երկարաժամկետ պայմանագիրը եվրոպական ընկերության հետ

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆիննական Gasum ընկերությունn արբիտրաժի միջոցով խզել է «Գազպրոմի» հետ վառելիքի մատակարարման պայմանագիրը։ Meduza-ի փոխանցմամբ՝ «Gasum»-ն առաջին եվրոպական ընկերությունն է, որը խզել է երկարաժամկետ պայմանագիրը ռուսական գազային մենաշնորհային ընկերության հետ։

«Gasum»-ի և «Գազպրոմի» միջև պայմանագիրը պետք է ուժի մեջ լիներ մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը։ 2021 թվականին «Գազպրոմ»-ն այս պայմանագրով Ֆինլանդիա է մատակարարել 1,49 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ռուսական զորքերի Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից և դրան հաջորդած պատժամիջոցներից հետո Ռուսաստանը սկսել է պահանջել ռուբլով վճարել գազի դիմաց։ Gasum-ը, ինչպես և մի շարք այլ ընկերություններ, հրաժարվել են նման սխեմայից, իսկ «Գազպրոմ»-ը դադարեցրել է մատակարարումները Ֆինլանդիա 2022 թվականի մայիսին։

Ֆիննական ընկերություննը արբիտրաժային վարույթ է հարուցել՝ նշելով, որ չի ընդունում վճարման նոր պայմանները, դժգոհ է պայմանագրով նախատեսված առաքումների կրճատումից և դրա մի շարք պայմաններից։

Արբիտրաժը որպես ֆորսմաժոր է համարել «ոչ բարեկամ» երկրների ընկերությունների համար գազի համար ռուբլով վճարելու մասին ՌԴ նախագահի հրամանագիրը, որը Gasum-ին թույլ է տվել խզել պայմանագիրը, սակայն կողմերին պարտավորեցրել է շարունակել բանակցությունները, որոնք, սակայն, ապարդյուն են եղել։

Տաթև Ֆռանգյան