Մինչ հուլիսի 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրին և ձեռնարկվող միջոցառումներին: Ծառայության տնօրենը նշեց, որ օրերս Հայաստան-Նախիջևան սահմանին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100հա խոտածածկ տարածք, բայց հրշեջ-փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը և կանխել դեպի անտառածածկ տարածքներ հասնելը: Տվյալ պահին իրավիճակը վերահսկվում է: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները: Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում գրանցված այլ հրդեհների՝ գնդապետ Նահապետյանը նշեց, որ Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ, որից 4-ը սպասարկվել է Երևանի հրշեջ-փրկարարական ուժերով: Հրդեհների առաջացման պատճառ է հանդիսացել նաև հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքը:

Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը ներկայացրեց առաջիկա եղանակի կանխատեսումը: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ, իսկ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով:

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ինչպես նաև՝ ակտիվացնել տեղեկատվական աշխատանքները բնակչության շրջանում՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին:

ՀՀ ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը զեկուցեց, որ շարունակվում են գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու աշխատանքները: Այդ կապակցությամբ՝ նախարարը հանձնարարեց անել հնարավորը, որպեսզի գազի ներտնային սպասարկման անվտանգության վերահսկողությունը գտնվի ԱԻ համակարգի տիրույթում, ինչպես նաև՝ ներկայացնել առաջարկություններ՝ ձեռնարկություններում և ժամանցային վայրերում գազի մատակարարման հետ կապված հարցերը կարգավորելու ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Վ. Օհանյանն անդրադարձավ ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող ընկերությունների մենաշնորհային դիրքին, նշեց, որ կազմվել են համապատասխան արձանագրություններ և այս պահին դաշտը բաց է նոր համագործակցությունների համար:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրնն իր զեկույցում նույնպես անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված արտակարգ պատահարներին: Վ. Գևորգյանը նշեց, որ հնարավոր են և արդեն գրանցվել են գազաբալոնների պայթյուններ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է և հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում:

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությանը հանձնարարվեց մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտել դպրոցների սեյսմիկ վիճակի գնահատումը և ներկայացնել արդյունքները:

Նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ ՀՀ ԱԻ համակարգը թևակոխում է պատասխանատու մի շրջան, որտեղ անհրաժեշտ է բոլոր օղակների զգոնությունն ու պատրաստականությունը: Նախարարը նշեց, որ անհրաժեշտ է վերանայել աշխատանքները, հաշվառել տեխնիկական և մարդկային բոլոր ռեսուրսները, լրացնել բացթողումները՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու և դրանց դիմակայելու նպատակով: