Նարեկացի, Կոմիտաս ունեցող ազգն այդ ի՞նչ է երգում հարսանիքներին. ապաքաղաքական զրույց Հովհաննես Չեքիջյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը: 76 տարի լինելով բեմի վրա՝ 95-ամյա երաժիշտը չի հոգնել դիրիժորությունից, որը համարում է իր կենսակերպը: Այդ տասամյակների ընթացքում Չեքիջյանը, իր խոսքով, միշտ կատարելագործվում էր և շարունակում է դա անել, որովհետև «լավը, կատարյալը միշտ հորիզոնի նման փախչում է»: Ամեն անգամ, երբ բեմ է դուրս գալիս, աշխատում է իր կատարումը համապատասխանեցնել համերգին ներկա ունկնդիրների տրամադրությանը և ընկալումներին:

Դիրիժորի համոզմամբ՝ կարևոր է ստեղծագործել ոչ միայն փորձերի ժանանակ, այլև հենց բեմում՝ ծանոթ ստեղծագործության մեջ գտնելով նոր երանգներ, նոր իմաստ:

«Եթե գործը նույնությամբ կրկնեմ, պիտի բեմը թողնեմ ու գնամ»,- ասում է նա:

Հաղորդման հյուրը խոստովանում է, որ երգչախմբի կատարյալ ներդաշնակության նա հասնում է միայն համերգի վերջում: Ընդհանրապես, երաժշտի դիտարկմամբ, այն, որ 100 հայ կարողանում է իրար լսել, իրար հետ սկսել և իրար հետ վերջացնել, արդեն իսկ կարևոր նվաճում է:

Անդրադառնալով «ռաբիսի», մուղամի՝ «բնիկ հայկական» լինելու խնդրին, ինչպես նաև Կոմիտասի՝ հայ մշակույթում կատարած դերին, Հովհաննես Չեքիջյանը նշում է, որ վերոհիշյալ ժանրերն առաջացել են օտար ազդեցությունների հետևանքով և պատիվ չեն բերում մեր ազգին: Մյուս կողմից, դիրիժորը կարծում է, որ ոչ բոլորն են Հայաստանում Կոմիտաս հասկանում, իսկ արտասահմանում նրա երաժշտությունը չափազանց պահանջված է:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան