Կայացել է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը

Լուրեր

26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ մայիսի 20-ին անցկացրել է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ աշխատաժողովին մասնակցել են ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, կրթական ոլորտի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ համաժողովը նպաստում է երեխաների հետազոտական կարողությունների և քննադատական մտածողության զարգացմանը․ «Կրթական համակարգը դինամիկ փոփոխությունների փուլում է․ փոխվում են և՛ մանկավարժական մոտեցումները, և՛ սովորողների պահանջները։ Կարևոր է համադրել այդ փոփոխությունները և սովորողներին հաղորդել մոտիվացնող գիտելիքներ ու հմտություններ։ Վստահ եմ, որ նախագծային և հետազոտական աշխատանքը, որը դրված է հանրակրթության նոր չափորոշչի հիմքում, հենց այն մեթոդն է, որը երեխաներին առավելագույնս ինքնուրույն և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու հնարավորություն է ընձեռում։ Լիահույս եմ, որ մեր աշակերտների կողմից այսօրվա համաժողովում ներկայացված գաղափարներից շատերը հետագայում կարող են զարգացում ունենալ և դառնալ հետաքրքիր հետազոտւթյուն, ծառայել հանրային ու պետական կարիքների իրացմանը»։

Փոխնախարարի խոսքով՝ համաժողովում ներկայացված աշխատանքները պետք է դիտարկել նաև մասնագիտական կողմնորոշման համատեքստում, որը հանրակրթության համակարգի առաջնային խնդիրներից է։ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել Երևանի պետական համալսարանին ու «ԿԶՆԱԿ» հիմնադրամին՝ համագործակցության համար՝ շեշտելով, որ բուհի հետ շփումը դպրոցականների համար կարևոր նախադրյալ է՝ իրենց ապագան պլանավորելու, ճիշտ մասնագիտություն ընտրելու առումով։

«Ուզում եմ առանձնահատուկ կարևորել ոււսուցիչների դերակատարումը նախագծային ուսուցման ներդրման և նոր չափորոշչի փորձարկման գործընթացում։ Նոր չափորոշիչն արդեն երկու տարի է, ինչ փորձարկվում է, և արդեն իսկ ներդրված է Տավուշի մարզում, իսկ հաջորդ ուսումնական տարվանից այն ներդրվելու է ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այն ուսուցիչները, որոնք այս ընթացքում աշխատանքներ են իրականացրել հետազոտական և նախագծային ուսուցման ուղղությամբ, ավելի պատրաստված են և կարողանալու են արդյունավետ աշխատել՝ իրականացնելով նոր չափորոշչով սահմանված պահանջները»,- նշել է նախարարի տեղակալը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով աշակերտներին, հույս է հայտնել, որ նրանցից շատերն ապագայում կընդունվեն ԵՊՀ՝ դառնալով համալսարանական մեծ ընտանիքի անդամ։

«ԵՊՀ-ում արդեն երկրորդ տարին անցկացվող այս միջոցառումը հիանալի հնարավորություն է՝ խթանելու աշակերտների հետազոտական ու հաղորդակցական հմտությունների զարգացումը և նպաստելու նրանց մասնագիտական կողմնորոշմանը։ Ես վստահ եմ, որ մտքերի փոխանակումը, քննարկումներն ու քննադատական մոտեցումն ապահովում են մեծ առաջընթաց, իսկ այսօրվա միջոցառումն իր ձևաչափով միտված է հենց դրան»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։

Դիմելով աշակերտներին՝ նա հաջողություն է մաղթել ու կոչ արել երբեք չվախենալ նոր գաղափարներն արտահայտելիս, զարգացնել ազատ մտածողությունն ու քննադատական միտքը և երբեք չդադարել սովորել։

Արդեն երկրորդ անգամ անցկացվող աշակերտական համաժողովի նպատակն է դպրոցում խթանել հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական գիտաժողովի զեկուցումները ներկայացվել են «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «ԲՏՃՄ», «Արվեստ և արհեստ», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառներից։

Աշխատաժողովի մասնակից աշակերտները ներկայացրել են նշված ուղղությումններով իրենց կատարած հետազոտական աշխատանքներն ու նախագծերը: Աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել դպրոցականների շրջանում զարգացնելու հետազոտական աշխատանք կատարելու և հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։

Նշենք, որ այս տարի ներկայացված հայտադիմումների թիվը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը․ մասնակցել են Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի և Երևանի 67 դպրոց, 252 աշակերտ, 152 հետազոտական աշխատանք:

Ավարտին ամփոփվել են աշխատաժողովի արդյունքները: Այնուհետև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը, անհատ կատարողները, աղջիկների պարային համույթը հանդես են եկել տարբեր կատարումներով: