Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի առթիվ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

Մեծարգո՛ վարչապետ

Հարգարժա՛ն հյուրեր

Հարգելի՛ գործընկերներ

Սիրելի՛ վետերաններ

Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ այս նվիրական օրը ձեր ներկայությամբ պատվելու, մեր ուրախությունն ու հպարտությունը կիսելու համար:

Այսօր պատմական և հիշարժան օր է բոլորիս համար. մեր մասնագիտական տոնը` Դատախազության աշխատողի օրն այս տարի համընկնում է ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյա տարեդարձին: Եվ լինելով հոբելյանական՝ այն նոր շուք և առանձնակի խորհուրդ ունի:

Այս հոբելյանը համընկնում է նաև երկու, հիրավի, պատմական իրադարձության հետ. քսան տարի առաջ՝ 1998թ. հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որի ընդունման օրը՝ հուլիսի 1-ը, 2003 թվականին՝ 15 տարի առաջ Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվեց որպես «Դատախազության աշխատողի օր»:

Մեր ժողովուրդը, Եղեռնից հետո, աննկարագրելի դաժան պայմաններում, կենաց ու մահու գոյապայքար մղելով թուրքական հրոսակների դեմ, կարողացավ վեցդարյա ընդմիջումից հետո վերականգնել Հայոց պետականությունը: Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ստեղծմանը զուգահեռ, Արդարադատության նախարարության կազմում հիմնվեց նաև ՀՀ դատախազությունը, որը ձեռնամուխ եղավ հանցավորության դեմ պայքարին և իրավակարգի պաշտպանության գործին:

Դատախազությունն անցնելով Առաջին հանրապետության, Խորհրդային կարգերի հաստատման, Հայրենական պատերազմի, հետպատերազմյան տարիների, Սպիտակի երկրաշարժի մեծագույն դժվարությունների 100-ամյա ճանապարհ՝ գտնվել է բոլոր ժամանակներում ցավոք արդիական՝ հանցավորության դեմ պայքարի առաջին շարքերում, եղել Ղարաբաղյան ազատագրական պատերազմի համար մղվող պայքարի մասնակիցը: Եվ այդ տարիների ու փորձությունների հորձանուտում կուտակած ահռելի փորձը, ավանդույթները դարձան այն հիմնասյուները, որոնց առանցքի շուրջ կառուցվեց Երրորդ հանրապետության անկախ դատախազության համակարգը:

Դատախազությունը հպարտանում է իր անցած 100-ամյա ճանապարհով, քանի որ մշտապես կրել է պետականության ամրապնդման ու զարգացման, ներքին անվտանգության ապահովման համար կենսականորեն անհրաժեշտ՝ իրավակարգի պահպանության և ամրապնդման, հանցավորության դեմ պայքարելու պատվաբեր առաքելությունը:

Հարգելի՜ գործընկերներ

Անշուշտ, հիշում ենք մեր տասնմեկ դատախազներին, ովքեր անձնվիրաբար մասնակցել են Ղարաբաղյան ազատամարտին: Գնահատում ենք մեր բոլոր այն վետերաններին, ովքեր աշխատանքում ակնառու հաջողություններ ունենալով՝ իրենց անունը ոսկե տառերով են գրել ՀՀ դատախազության պատմության էջերում: Մենք խոնարհվում ենք նրանց առաջ՝ իրենց գործին անմոռաց նվիրվածության, սկզբունքայնության, հայրենասիրության և արված զոհողությունների համար:

ՀՀ դատախազության մարմիններում գոյություն ունի սերունդների կուտակած փորձի ժառանգորդության և հերթափոխի գեղեցիկ ավանդույթ:

Հետևաբար, առանձնահատուկ ուզում եմ նշել մեր վետերանների բոլոր սերունդներին, ովքեր իրենց կյանքի լավագույն, երկար ու ձիգ տարիներն են նվիրաբերել այս գործին, դարձել համակարգ ոտք դնող դատախազների նորանոր սերունդների նեցուկը, խորհրդատուն և ուսուցիչը, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշներով, աշխատանքի նկատմամբ պատասխանատու և բարեխիղճ մոտեցմամբ թրծել ու կերտել են դատախազի արժանապատիվ, օրինակելի կերպարը՝ արժանի խորագույն գնահատանքի և խոնարհումի: