ՀՀ-ն ԱՊՀ անդամ դառնալով ճանաչել է Ադրբեջանի տարածքը՝ Արցախն էլ մեջը․ Արթուր Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը, ԱՊՀ անդամ դառնալով, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղն էլ մեջը։ Factor TV-ի հետ զրույցում նման պնդում է արել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, ճանաչելով 86,6 հազար քառ․ կմ-ն որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառել է նաև Արցախի Հանրապետությունը։

«Հայաստանի Հանրապետությունը, ԱՊՀ անդամ դառնալով, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղն էլ մեջը։ Այսինքն՝ մենք նորից նույն բանն անելու կարիք չունենք»,- ներկայացրեց իշխանական պատգամավորը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ վարչապետը Բրյուսելում պարտավորություն ստանձնել նորից ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Ասեմ, մենք այս հարցը երկու ուղղությամբ ենք տանում՝ միջազգային գործընկերների և մեր հանրության հետ։ Մեր հանրության մոտ էլ է այդ հարցն առաջանում, ասում են՝ ո՞նց մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի կազմում։ Սա աղետ է, եթե կարող է նման հարց առաջանալ ՀՀ-ում ապրող կամ ԼՂ-ում ապրող մարդու մոտ, որովհետև այդ մարդուն ոչ ոք չի ասել՝ ընկեր, մենք վաղուց ենք ճանաչել։ Մենք հիմա հասել ենք մի փուլի, որ Ադրբեջանի հետ «հարաբերությունների կարագավորման» որոշակի փաստաթուղթ պետք է ստորագրենք, որն այն մասին է, որ էլ իրար վրա չենք կրակելու։ Դրա համար ենք մենք ստանձնում պարտավարություն, որ չունենք տարածքային պահանջներ»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։