Իտալիայի հյուսիսում գետերը դուրս են եկել ափերից․ շուրջ 24 քաղաք է հեղեղվել, կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իտալիայի հյուսիսում հեղեղվել է առնվազն 24 բնակավայր ու մայրուղի։ Հայտնի է 8 զոհվածի մասին, գրում է La Repubblica-ն։

Երկրի Քաղաքացիական պաշտպանության նախարար Նելլո Մուզումեչին նշել է, որ շրջանի բոլոր գետերը դուրս են եկել ափերից։

«Միջինում 36 ժամում 200 մմ տեղումներ են եղել, որոշ շրջաններում՝ 500 մմ։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան այս տարածքում 1000 մմ տեղումներ են լինում, կարելի է հասկանալ, թե ինչպիսի տարերքի մասին է խոսքը»,- ասել է նա։

Մուզումեչին հավելել է, որ 50 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն ութ մարդ, ևս չորսն անհետ կորած է համարվում։

Տարբեր քաղաքների բնակիչները ստիպված են եղել բարձրանալ տների տանիքներ՝ սպասելով փրկարարներին։ Մարզում փակ են ուսումնական հաստատությունները, դադարեցված է գնացքների երթևեկությունը։

Քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը հայտարարել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Իտալիայի կառավարությունը Էմիլիա Ռոմանիա շրջանում արտակարգ դրություն է հայտարարել։