Բակո Սահակյանը ընդունել է Մանե Թանդիլյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին եւ նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: