«Մոսկվան Բաքվին խոստացել է՝ ՀՀ-ին զենք չի վաճառելու»․ վճարված 100-ավոր միլիոնների անհայտ ճակատագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Երկիրը, որին ՀՀ-ն վճարել է, բայց սպառազինություն չի ստացել, Ռուսաստանն է։ Այս տեղեկությունը ռուսական «Նովայա գազետա»-ի հետ զրույցում գաղտնազերծել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ գումարի մասին է։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այս խնդրի մասին բարձրաձայնել էր դեռևս 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո, երբ հայկական կողմը 225 զոհ և տարածքային կորուստներ ունեցավ։

Իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Factor TV-ի հետ զրույցում, առանց հստակ թիվ նշելու, հայտնում է, որ Երևանը սպառազինության համար Մոսկվային բավականին մեծ գումար է փոխանցել։ ՔՊ-ական պատգամավորը հստակ պատճառ է նշում, թե ինչու զինատեսակները չեն հասնում Երևան․ «Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ունի, որ Հայաստանին չզինի, խոսք է տվել Ադրբեջանին, որ ռազմամթերք չի տալու։ Ադրբեջանին ինչ խոստացել է՝ անում է»։

Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանը սպառազինություն ցանկացել է ձեռք բերել 44-օրյա պատերազմից հետո։ Ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, սակայն, ոչ միայն մատակարարումները չի իրականացնում, այլև, ըստ Գագիկ Մելքոնյանի, խոչընդոտել է հնդկական սպառազինության գնման գործընթացներին։

Ինչ քայլերի է դիմելու պաշտոնական Երևանը՝ սպառազինության մատակարարումն ապահովելու կամ տրված հսկայական գումարը հետ վերադարձնելու համար։ Factor TV-ն այս հարցերն այսօր ուղղել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին։ Նախարարի տեղակալը չի բացահայտում զենքերի համար Մոսկվային փոխանցված գումարի չափը, զենքերը չտրամադրելու՝ ռուսական կողմի պարզաբանումն ու գումարը հետ վերադարձնելու հավանականության մասին տեղեկություններ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը քննադատում է բարձրաստիճան պաշտոնյաներին սպառազինության հետ կապված խնդիրները բարձրաձայնելու համար։

2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով քննարկել են ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Այս տեղեկությունը, որը կրկին Արմեն Գրիգորյանն է հրապարակել հարցազրույցի ժամանակ, վերահաստատեց նաև ԱԳ փոխնախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան մանրամասնում է՝ Երևանը ՀԱՊԿ-ից դուրս չգալու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով, որ նոյեմբերին ՀՀ-ում տեղի է ունենալու ՀԱՊԿ գաղաթնաժողովը։ Սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը հրաժարվել էր ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի» և «Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Հիմնավորումն այն էր, որ կազմակերպությունը քաղաքական գնահատական չի տալիս Ադրբեջանի՝ ՀՀ տարածքներն օկուպացնելու գործողություններին։

Փոխնախարարը, սակայն, չի բացառում, որ ըստ իրավիճակի՝ ՀԱՊԿ-ը լքելու հարցը կարող է պաշտոնական Երևանի համար օրակարգային դառնալ։

Ընդդիմադիր Արմեն Ռուստամյանը հայտարարում է՝ իշխանությունները Հայաստանի համար նոր անվտանգային գործընկերներ դեռ չգտած՝ առկա գործընկերների հետ հարաբերությունները վատթարացնում են։

Ի դեպ, արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն այդպես էլ չհստակեցրեց՝ արդյո՞ք ՀԱՊԿ առաջարկած օգնության փաթեթը ներառում է սպառազինություն և զորք։ Միայն ասաց, որ Երևանը շարունակում է կազմակերպությունից ադրբեջանական սադրանքների վերաբերյալ քաղաքական գնահատական պահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան