Չինաստանը սպառնում է պատերազմով՝ ԱՄՆ-ի կողմից Թայվանին 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարելու գործարքի պատճառով

Լուրեր

14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
14.08.2026 | 21:38
Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14.08.2026 | 21:23
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը
14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

Չինաստանը կուժեղացնի պատերազմի նախապատրաստությունը՝ Թայվանի կողմից ԱՄՆ-ից զենք գնելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը՝ մեկնաբանելով Թայբեին 500 մլն դոլարի սպառազինություն տրամադրելու՝ Վաշինգտոնի մտադրությունը, գրում է Korrespondent-ը։

«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը, շարունակելով ռազմական պատրաստվածությունը, պատրաստվում է պատերազմի։ Մենք վճռական հակահարված կտանք, այսպես կոչված, Թայվանի անկախության շարժման անջատականների պլաններին, ինչպես նաև դրսից միջամտելու փորձերին»,- ասել է նա:

Թայվանի հարցը պետք է դիտվի որպես կարմիր գիծ չին-ամերիկյան հարաբերություններում, որը երբեք չպետք է հատել, հավելել է Թան Կեֆեյը:

Հիշեցնենք, որ Թայվանի զինված ուժերը մայիսին և հուլիսին կանցկացնեն ամենամյա լայնածավալ Հանգուան զորավարժությունները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը կարող է իր զինվորականներին Թայվան ուղարկել՝ կղզի Չինաստանի ներխուժման դեպքում։

Տաթև Ֆռանգյան