ԱՀԿ-ն կոչ է անում զգույշ լինել արհեստական բանականությունն օգտագործելիս ու զգուշացնում ռիսկերի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել արհեստական բանականության (AI) ստեղծած լեզվական մոդելային գործիքների (LLMs) օգտագործման ժամանակ՝ պաշտպանելու և խթանելու մարդու բարեկեցությունը, մարդու անվտանգությունն ու ինքնավարությունը և պահպանելու հանրային առողջությունը:

LLMs-ը ներառում է այնպիսի տարածված հարթակներ, ինչպիսիք են ChatGPT-ն, Bard-ը, Bert-ը և շատ ուրիշներ, որոնք ընդօրինակում են մարդկային հաղորդակցության ըմբռնումը, մշակումը և վերարտադրությունը։

ԱՀԿ-ն նշում է՝ կարևոր է, որպեսզի ռիսկերն ուշադիր ուսումնասիրվեն, երբ օգտագործվում են LLMs-ները՝ բարելավելու առողջապահական տեղեկատվության հասանելիությունը, որպես որոշումներ կայացնելու գործիք կամ նույնիսկ բարձրացնելու ախտորոշիչ կարողությունները անբավարար ռեսուրսներով միջավայրերում՝ պաշտպանելու մարդկանց առողջությունը և նվազեցնելու անհավասարությունը: Թեև ԱՀԿ-ն ոգևորված է նման տեխնոլոգիաների, ներառյալ՝ LLM-ը, համապատասխան կիրառմամբ՝ առողջապահական մասնագետներին, հիվանդներին, հետազոտողներին և գիտնականներին աջակցելու համար, մտահոգություն կա, որ զգուշավորությունը, որը սովորաբար դրսևորվում է, հետևողականորեն չի պահպանվում այս դեպքում։

Ձգտելով օգտագործել նոր տեխնոլոգիաները, ներառյալ՝ արհեստական բանականությունը և թվային առողջությունը, մարդկանց առողջությունը բարելավելու համար, ԱՀԿ-ն խրախուսում է քաղաքականություն մշակողներին պահել հիվանդներին անվտանգ և պաշտպանված՝ մինչ տեխնոլոգիական ընկերություններն աշխատում են LLM-ի ուղղությամբ:

ԱՀԿ-ն առաջարկում է անդրադառնալ այս մտահոգություններին և ձեռք բերել օգտակարության հստակ ապացույցներ՝ նախքան դրանց լայնածավալ օգտագործումն առողջապահության և բժշկության մեջ։

Էմմա Չոբանյան