Կմեծանա՛ Ալիևի մոլեռանդ իղձը՝ Երևանում իր դրոշը դնելու, եթե ՀՀ-ն չբարձրացնի՛ իր իրավունքների հարցը, ինչքա՞ն նշաձող իջեցնենք․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Հայաստանում շատ քննարկվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքում նշումն այն մասին, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքը՝ 29 հազար 800 ք/կմ, իսկ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 ք/կմ։ Դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Բայց կա նաև հաջորդ նշումը հայտարարության մեջ, ըստ որի՝ Միշելը հորդորել է Ալիևին ուղիղ խոսել Ղարաբաղի բնակչության հետ և մշակել օրակարգ, որի նպատակը պետք է լինի երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ Ադրբեջանն ունա՞կ է, արդյոք, դա ապահովել, գուցե, պետք է դիտարկել, որ դրան կարող է հաջորդել միջազգային ուժերի տեղակայում, իսկ դա ԼՂ-ի զավթումն Ադրբեջանի կողմից բացառող գործոն կլինի։ Ի՞նչ սպասել իրականում։

Քաղաքագետը նշում է, որ Արևմուտքը լավ է հասկանում, որ եթե Ադրբեջանի կամքին թողնվեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, այնտեղ գեթ մեկ հայ չի մնա։

«Այդ մասին է վկայում նաև ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի վերաբերյալ։ Ամիսներ առաջ էլ ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանում Մարդու իրավունքների մասին զեկույցում նշել էր, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է։ Սա առնվազն նշանակում է, որ ԱՄՆ-ը հիմք է ստեղծում՝ Ադրբեջանին ասելու, որ ԼՂ-ի վերաինտեգրումը կլինի ցեղասպան քաղաքականության շարունակություն, որը ողջունել չի կարող Արևմուտքը»,- նշեց նա։

Բայց Գուրգեն Սիմոնյանը մեծ անելիք է տեսնում նաև Հայաստանի կողմից, առաջին հերթին՝ ռազմական ներուժի բարձրացում, ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման կայացում և իրագործում։

«Ադրբեջանի նկրտումները կմեծանան, եթե ՀՀ-ն իր իրավունքների հարցը չբարձրացնի, ինչքա՞ն նշաձող իջեցնենք։ Եթե մենք դա չանենք, ապա Ադրբեջանի մոլեռանդ ցանկությունը՝ Երևանում իր դրոշը դնելու, մեծանալու է։ Ես ասում եմ, որ Կարթագենը պետք է ավերվի։ Հայատյացությունը նրանց պետականության հիմքում է, Ադրբեջանի նպատակը հայ ազգի տարածքների նվաճումն է, այդ պատճառով Կարթագենը պետք է ավերվի»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան