Արցախի սահմանագծից ոչ շատ հեռու Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու․ «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ադրբեջանը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչեւ 20 հազար զինծառայող, Ադրբեջանի ողջ «բարձրագույն» տեխնիկան՝ «տարածքներ ազատագրելու նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողությանն առնչվող առաջադրանքներով»: Տարածված հաղորդագրության մեջ նշված չէր զորավարժությունների «տեղը»։ Մեզ հաջողվեց պարզել, որ դրանք անցկացվելու են Արցախի սահմանագծից ոչ շատ հեռու՝ հարավ-արեւելյան՝ Մատաղիսի, հյուսիս-արեւելյան՝ Մարտունիի սահմանային գոտիների «մերձակայքում»։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ անսպասելիության գործոնն էր առաջնայինը, հիմա մենք սահմանագոտին արդիականացրել ենք, հակառակորդը չի կարող այդ գործոնը կիրառել․ սկսել են զորավարժությունների «պատրվակը» խաղարկել։ Ընդամենը մի քանի օր առաջ՝ զորահանդեսի ժամանակ ցուցադրած տեխնիկան բերել են սահմանում ցուցադրելու․ մենք կազմ-պատրաստ կանգնած ենք, որպես կանոն, լրացուցիչ միջոցառումներ ենք ձեռնարկել, որեւէ շարժ թույլ չենք տալու»,- ասաց Արցախի բանակի ներկայացուցիչը։ Այլ հատվածներում կուտակումները կա՞ն։ «Չէի ասի՝ խիստ մասշտաբային, ինչպես, ասենք՝ 2 շաբաթ առաջ էր, փոքր ինտենսիվությամբ, կա»։ Այս զորավարժություններն աննախադե՞պ են՝ զինծառայողների քանակի  եւ տեխնիկայի մասով։ «Ոչ, ապրիլյան պատերազմից հետո մոտ 58 հազարանոց զորավարժություն է եղել»։ 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում