«Ինչքան շուտ ինքնամաքրումը տեղի ունենա, այնքան լավ». «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀԿ–ի հիմքերին մոտ կանգնած ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նորմալ է վերաբերվում այն երևույթին, որ թավշյա հեղափոխությունից հետո շատերը լքում են ՀՀԿ–ն: Այդ փաստը նրա համար մտահոգիչ չի կարող լինել, քանի որ եթե մի օր եկել են կուսակցություն, ապա մի օր էլ կարող են գնալ: «Ինձ համար հասկանալի չէ, երբ մտածում են, որ ՀՀԿ–ից դուրս գալով՝ իրենց մոտ ինչ– որ բան կփոխվի: Կուսակցություն մտնել– դուրս գալուց առաջ պետք չէ կուսակցական շահի սկզբունքով առաջնորդվել: Ստացվում է, որ այսօրվա կուսակցությունը լքողները նման սկզբունքով են առաջնորդվել»,–ասաց Ս. Ավետիսյանը: 

Սեփական շահից «դրդված»՝ կուսակցությունը լքողների մասին նա այնքան ինֆորմացիա ունի, որքան յուրաքանչյուր մարդ: Ավելին, նրան առանձնապես չի հետաքրքրում, թե ով է գնում իրենց շարքերից: Եվ չնայած նա այս պահին արդեն մոտ 2500–ի չափով կուսակիցների «արտահոսքը» նորմալ է համարում, սակայն չի կարծում, որ այդ միտումը գնալով կաճի:  «Ըստ իս, ինչքան շուտ ինքնամաքրումը տեղի ունենա, այնքան լավ: Ես 20 տարուց ավելի հանրապետական եմ և երբևիցե ճիշտ չեմ համարել, երբ միայն շահ փնտրողներն են եկել հանրապետական: Բայց դուրս գալու տենդենցը հիմա այլևս մասսայական չէ, թեև մեկ ամիս առաջ նման պոռթկում կար: Հիմա կարելի է շատ հատուկենտ մարդկանց մասին խոսել»,–ասաց Ս. Ավետիսյանը: Ինչ վերաբերում է իրեն, ապա նա սկզբում պատգամավոր է եղել, հետո է Հանրապետական կուսակցության շարքերն անցել: Այն էլ՝ որոշակի սկզբունքներից ելնելով, ոչ թե շահից դրդված: Ինչ վերաբերում է սխալներին, ապա պատգամավորի կարծիքով, պետք է ընդունել դրանք ու առաջ գնալ: «Հանրապետականը խորտակվող նավ չէ: Պետք է փորձենք ընդունել սխալները և ապագայի մասին մտածենք: Բոլոր կուսակցություններում էլ լավն էլ կա, վատն էլ: Պարզապես հարկավոր է այդ ամեն ինչը մեկ անգամ սթափ վերլուծել և վերջակետ դնել»,–ասաց պատգամավորը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում