Կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը Հայաստանի՝ 29800 կմ² և Ադրբեջանի՝ 86600 կմ² տարածքային ամբողջականությանը․ Միշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։ Սահմանազատման հարցում առաջնորդները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ։ Այս մասին հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ասել է  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հայտարարության մեջ  մասնավորապես ասվում է․

«Ղեկավարները կիսում են Հարավային Կովկասի խաղաղության ընդհանուր պատրաստակամությունը: Ես բարձր եմ գնահատում նրանց համապատասխան ջանքերը: Մենք միասին վերանայեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։
Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջին դրական բանակցություններից հետո պետք է պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու թափը։
Սահմանների հարցերում մենք դիտարկել ենք առաջընթացը և դրանց սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Այս համատեքստում առաջնորդները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ։ Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի՝ 29800 կմ2 և Ադրբեջանի՝ 86600 կմ2 համապատասխան տարածքային ամբողջականությանը (Խմբ-Հայտարարության սկզբնական տարբերակում նշված է եղել 89 600 կմ2, որը սակայն հետո խմբագրվել է։ Շառլ Միշելն իր բանավոր հայտարարության մեջ նշել է 89.600 կմ2, սակայն գրավոր տեքստում այժմ նշված է 86.600 կմ2):

Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։
Հաղորդակցությունների հետ կապված՝ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։ Այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ դեպի Նախիջևան և դրա միջով երկաթուղային կապերի վերաբացման վերաբերյալ: Նրանց համապատասխան թիմերին հանձնարարվել է վերջնական համաձայնություն հաստատել երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցի հետ միասին: Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքներին աջակցելու համար:

Մարդասիրական հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, որ կալանավորները ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Ես նաև ընդգծեցի փոխըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագ ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը:
Մենք շարունակեցինք մտքեր փոխանակցել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։ Ես խրախուսեցի Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման հարցում՝ նպատակ ունենալով երաշխավորել այս բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը։
Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավվել և առաջնորդություն ցուցաբերել՝ փոխընդունելի լուծումների հասնելու համար։

ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի. Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Մենք պայմանավորվել ենք բրյուսելյան հանդիպումներն անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին։ Եվ ինչպես արդեն հրապարակայնորեն հայտարարվել էր, մենք նույնպես շատ մոտ ապագայում կրկին կհանդիպենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ես նաև մտադիր եմ առաջնորդներին հրավիրել ևս մեկ նման հանդիպման՝ հոկտեմբերին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում»: