FlyONE Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով․ այն կկայանա մայիսի 14-ին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սույն թվականի մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը. այս մասին ասացին FlyONE Armenia ընկերությունից։

«Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։

Հետաձգման մասին, չվերթի կարգավիճակը հայտնի լինելու զուգահեռ, հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։

Ի պատասխան ստացվող հարցումների, հայտնում ենք նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թուլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։
Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից 3 ժամ անց ապահովվել են ջրով։
Թե Երևանում, թե Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերություն տեղավորվել է հյուրանոցներում մինչև չվերթի իրականացումը։

Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որից կանի համապատասխան եզրակացություններ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Հարգելի ուղևորներ,

Հետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերությունը խնդրում եմք կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում։