Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Տավուշի մարզում և Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։