Հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները
«ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով 2018թ. հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերեւում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաեւ ՀՀ պետական դրոշի ծածանմամբ»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը