Ռուսաստանահայ գործարարների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք. տեղեկացնում են նախարարության լրավական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։

Նախարարը հայտնել է, որ օրեր առաջ վարչապետի մոտ կայացած հանդիպումից հետո ներկայում առավել հասցեական կարող են խոսել խնդիրների ու հնարավորությունների մասին և նշել, որ, նաև վարչապետի հանձնարարականի համաձայն, գերատեսչությունը պատրաստ է ամբողջությամբ աջակցել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հայ գործարարների նախաձեռնություններին։  Անդրադարձ է եղել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, մաքսային և հարկային խնդիրներին, ապրանքաշրջանառության ծավալներին ու բեռնափոխադրումներին առնչվող հարցերին։ Նախարարը ներկայացրել է այն պատասխանատուներին, որոնց հետ անմիջական կապի միջոցով գործարարները կարող են բարձրաձայնել առաջացած խնդիրների ու հարցերի մասին։ Նախանշվել  է առաջնահերթ գործողությունների շրջանակը։

Հայ գործարարները շնորհակալություն են հայտնել արդյունավետ հանդիպման համար, տեղեկացնելով նաև Հայաստանի կառավարության հետ Ստավրոպոլի մարզային իշխանությունների կողմից համագործակցության առաջարկը, ինչը հայկական կողմը ողջունելի է համարել։