Կիևյան և Կասյան փողոցներում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ պատուհանները փակ պահել
Հասարակություն
10.05.2023 | 22:15Մայիսի 10-ին՝ ժամը 23:00-03։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կիևյան և Կասյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, անվտանգությամբ պայմանավորված, բնակիչներին հորդորում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: