Զոհրաբ Մնացականյանը Բեռլինում ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքն ու դրա նախապատմությունը

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ հիմնադրամի նախագահ, դոկտոր Նորբերթ Լամմերթի հետ. տեղեկացնում է ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահը կարևորեց բարեկամ երկրի նոր արտգործնախարարի այցելությունը Բեռլին և նրա հանդիպումն իր ղեկավարած հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչը դոկտոր Լամմերթի բոնորոշմամբ հնարավորություն է ընձեռում առաջին ձեռքից տեղեկանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական բարեկամական կապերին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքը, դրա նախապատմությունը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բոլոր փոփոխությունները տեղի ուենցան Սահմանադրության ու օրենքների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց նոր կառավարության հանձնառությունն իրականացնելու շարունակական բարեփոխումներ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում: Այդ առնչությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Լամմերթն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած կայունությունը շահեկանորեն առանձնացնում է այն։ Հիմնադրամի նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ պատրաստամություն հայտնելով Հիմնադրամի միջոցով աջակցություն տրամադրել այս ուղղությամբ նախաձեռնություններին:      

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում իրականացվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և դրանց լուծման ուղղությամբ մոտեցումները։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ ընդգծելով Հիմնադրամի աջակցությամբ իրականցված նախաձեռնությունների կարևորությունը մասնավորապես, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով։