Գարեգին Բ-ն ուղերձով դիմել է հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ հորդորելով բողոքի ակցիա չանցկացնել հունիսի 30-ին

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն ուղերձ է հղել, որով դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել է բողոքի ակցիա չանցկացնել հունիսի 30-ին:

 

«Սիրելի´ հոգևոր հայեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ: Շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցական, Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ Հայոց հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիս 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձեռնության՝ մեր հավատավոր զավակները տարբեր համայնքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն Հայոց Հայրապետին:

Նկատի ունենալով, որ հուզական լարված այս իրավիճակում կարող են տեղ գտնել անցանկալի երևույթներ և սադրիչ գործողություններ, կարող է վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունը և մեր եկեղեցու բարի համբավը, Հայրապետիս հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպաասավորներ՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:

Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն աղոթքով»,- ասել է Գարեգին Բ-ն: