Ռուսաստանին և Հայաստանին կապում են ռազմավարական գործընկերության սերտ կապերը, մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն. Պուտին

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:

«Թանկագին բարեկամներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի առթիվ: Ձեր ամենամյա հանդիպումներն արդեն լավ ավանդույթ են դարձել: Կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքական ու հասարակական գործիչները, գործարարները, գիտնականներն ու փորձագետները փորձի փոխանակում  են իրականացնում, կառուցողական քննարկումներ են ծավալում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ:

Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության և ռազմավարական գործընկերության սերտ կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական փոխգործակցությունը:

Ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում:

Վստահ եմ, որ կկարողանաք նոր հետաքրքիր գաղափարներ և առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը:

Անկեղծորեն ձեզ հաջողություններ ու ամենայն բարիք եմ մաղթում:

 
Վլադիմիր Պուտին»: