Ռեկորդային բարձր մասնակցություն է գրանցվել արտասահմանում թուրքերի քվեարկության ժամանակ

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին արտերկրում անցկացվող քվեարկության ժամանակ նկատվել է ընտրատեղամասեր գնացող թուրքերի թվի զգալի աճ. ավելի քան մեկ միլիոն մարդ քվեարկել է արտերկրում բացված ընտրատեղամասերում և մաքսային անցակետերում, գրում է Turkish Minute-ը։

Քվեարկությունը սկսվել է դեռևս անցյալ շաբաթ Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք բնակվում են արտասահմանում։ Թուրքիայի Ընտրական գերագույն խորհրդի հրապարակած թվերի համաձայն՝ քվեարկել է 1,138,743 մարդ՝ արտերկրում բնակվող ավելի քան 3 միլիոն Թուրքիայի քաղաքացիներից։ Նրանցից ավելի քան 800,000-ը քվեարկել է առաջին վեց օրվա ընթացքում՝ սկսած ապրիլի 27-ից:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ընտրողները վարձել են ավտոբուսներ՝ մեծ խմբերով ընտրատեղամասեր մեկնելու համար և որոշ երկրներում ժամերով հերթերում սպասել՝ իրենց ձայնը տալու համար:

Ընդհանուր առմամբ, 26 ընտրատեղամասեր են բացվել Գերմանիայում՝ այնտեղ բնակվող մոտ 1,5 միլիոն գրանցված թուրք ընտրողների համար։

Քվեարկությունը շարունակվելու է մինչև մայիսի 9-ը՝ արտերկրում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում և մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ը՝ մաքսային անցակետերում։

Էմմա Չոբանյան