Կանադան սպառնում է չինացի դիվանագետների արտաքսումով՝ Պեկինին քննադատած կանադացի պատգամավորի հարազատների մասին տեղեկությունների հավաքագրման համար

Լուրեր

14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
14.08.2026 | 21:38
Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14.08.2026 | 21:23
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը
14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

Կանադան կանչել է Օտտավայում Չինաստանի դեսպանին և հայտարարել, որ չի բացառում չինացի դիվանագետների արտաքսումը այն բանից, երբ լուրեր հայտնվեցին, որ չինական հետախուզական ծառայությունները տեղեկություններ են հավաքում կանադացի պատգամավորներից մեկի հարազատների մասին, որը քննադատել է Պեկինին։

Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (CSIS), ըստ երկրի առաջատար Globe and Mail պարբերականի, կարծում է, որ Չինաստանը փորձում էր ճնշում գործադրել ընդդիմադիր Պահպանողական կուսակցության պատգամավոր Մայքլ Չոնգի նկատմամբ, որը քննադատում է Պեկինին մարդու իրավունքների խախտումների համար։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հանձնարարել է իր տեղակալին՝ բացատրել Չինաստանի դեսպան Կոնգ Պեյին, որ Օտտավան չի հանդուրժի Չինաստանի միջամտությունն իր ներքին գործերին։

«Այն, ինչ տեղի է ունեցել, լիովին անընդունելի է։ Բոլոր տարբերակները, ներառյալ՝ դիվանագետների արտաքսումը, մնում են սեղանին, մինչ մենք դիտարկում ենք նման պահվածքի հետևանքները»,- ասել է Ջոլին։

Մայքլ Չոնգը 2021 թվականին առաջարկ է ներկայացրել խորհրդարան՝ Սինցզյանում ույղուրների հետապնդումը որպես ցեղասպանության ակտ ճանաչելու համար։

CSIS զեկույցից, որը հայտնվել է Globe and Mail-ում, հետևում է, որ դրանից հետո է չինական հետախուզությունը հետաքրքրվ է նրանով։ Նրանց հատկապես հետաքրքրել են Հոնկոնգում բնակվող քաղաքական գործչի հարազատները։

Պեկինը հերքել է սա, սակայն պատժամիջոցներ է սահմանել Չոնգի նկատմամբ։

Տաթև Ֆռանգյան