«Տեսա` շիթս ոնց ա թռնում աջ ու ձախ». խորհրդանշական «հուղարկավորություն» Երևանի քաղաքապետարանի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տիգրան Մելքոնյանը երեկ չի կարողացել շրջանցել Երևանի Պարոնյան փողոցի՝ վերանորոգման համար արված փոսն ու վնասել է մեքենան: Ասում է՝ ամեն օր այդ ճանապարհով է երթևեկում, բայց այդ փոսը չէր նկատել։

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ փոսերի պատճառով Տիգրանը վնասում է մեքենան: Առաջինը սրանից մեկ ամիս առաջ Զեյթունում է եղել։ Տիգրանի խոսքով` ոչ այնքան վնասն է անհանգստացնում, որքան դրա կրկնվելու հավանականությունը։ Նկարահանմանը նույն այդ մեքենայով էր եկել, տեղում ցույց տվեց՝ ինչ վնաս է կրել BMW մակնիշի մեքենան, վերանորգումը, ըստ նրա, շուրջ 250․000 դրամ կարժենա:

Պատահարից հետո Տիգրանը մեքենայի վնասված բամպերը Երևանի քաղաքապետարանի շենք էր տարել, ֆեյսբուքյան «Տուգանք» խմբում տեսանյութ տարածել։ «Բամպերի հուղարկավորությունը քաղաքապետարանի դիմաց»՝ հրապարակման մեկնաբանություններում կատակել էին օգտատերերը։ Տիգրանի ակցիային միացել էին նաև այլ քաղաքացիներ, որոնք տուժել են ճանապարհների փոսերի պատճառով։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ քաղաքապետարանը մրցույթներն այնպես պիտի կազմակերպի, որ ասֆալտն արագ ու որակով արվի։

«Կլինի ընթացիկ վերանորոգում, թե նոր ճանապարհների կապիտալ վերանորոգում, մեզ մոտ բոլոր հատվածները շատ փնթի են իրականացվում. դա Երևանի քաղաքպետարանի դեմքն է, որ գրեթե հսկողություն չկա»,- ասում է Քեյանը:

Ինչպես Պարոնյան փողոցում, այնպես էլ քաղաքի այլ հատվածներում ճանապարհաշինական աշխատանքները չեն ուղեկցվում պատշաճ կահավորմամբ, չկան արագությունը սահմանափակող կամ այդ աշխատանքների մասին զգուշացնող նշաններ։

Քաղաքապետարանից նշանի բացակայության վերաբերյալ Տիգրանին հետևյալ պատասխանն են տվել․ «Ասում են՝ նշանները դնում ենք, տանում են, կամ խանգարում են այդ նշանները»:

Տիգրան Քեյանն ասում է՝ այն հատվածներում, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում, ըստ օրենքի՝ պետք է զգուշացնող նշաններ լինեն, բայց մեզ մոտ չկան:

Պարոնյան փողոցի` պատահարի հատվածում այսօր զգուշացնող նշան հայտնվել էր, բայց այն ուղղված չէր դեպի երթևեկելի գոտին և տեսանելի չէր վարորդների համար։ Մեկ շաբաթ առաջ, երբ Factor TV-ն անդրադարձել էր այս խնդրին, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից պարզաբանել էին, որ ամբողջ քաղաքում փոսեր են գոյացել, չեն կարող բոլորի դիմաց կամ խաչմերուկներին զգուշացնող նշաններ տեղադրել, իսկ եղանակային վատ պայմանները թույլ չեն տալիս արագ նորոգել վնասված հատվածները։

«Ինչի՞ համար ենք գույքահարկ մուծում. շատ անկազմակերպ իրավիճակ է, և մեկը մյուսի վրա է գցում, դու չգիտես` ով է փոխհատուցելու կամ ով է մեղավորը»,- ասում է Տիգրան Մելքոնյանը:

Վնասի փոխհատուցում քաղաքապետարանը կտրամադրի՞, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ, բայց Տիգրանին խոստացել են լուծել խնդիրը։ Իսկ ի՞նչ անեն բոլոր այն վարորդները, որոնք Տիգրանի պես տուժել և տուժելու են չկահավորված փողոցների պատճառով․ այս հարցի պատասխանն այդպես էլ չի հնչում։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան