Լեռնային Ղարաբաղի հայաթափված գյուղերի բնակիչների ունեզրկման գործընթաց է ընթանում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Բոլորը

Առաջարկում եմ աշխատանքային հանդիպում կազմակերպել՝ փախստականների խնդիրների վերաբերյալ, որտեղ ինձ համար ավելի հասկանալի կլինի, թե նրանց ակնկալիքները պետությունից, կառավարությունից ինչպիսին են։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Վիլեն Գաբրիելյանի հարցի։

«Մեր կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել։

2019 թվականին մենք Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիներին բնակարանային ապահովման ծրագիր իրականացրեցինք, եթե չեմ սխալվում նաև իրականացումը շարունակվում է, բայց ընդհանուր առմամբ, որ կան ինստիտուցիոնալ խնդիրներ, ես համաձայն եմ։

Եվ գուցե ճիշտ կլինի, որ մենք առաջիկայում մի աշխատանքային հանդիպում կազմակերպենք և ավելի մանրամասն քննարկենք այդ հարցը»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ Հայաստանում կան Բաքվի ջարդերի, Սումգայիթի ջարդերի հետևանքով փախստական դարձած, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետևանքով փախստական դարձած անձինք, նաև ԼՂ-ից և շրջակա տարածքներից փախստականների խնդիրը կա, որը արձանագրված է նաև 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Ես տեղյակ եմ, որ ԱԺ-ում ներկայացված են եղել նաև նախիջևանահայության ներկայացուցիչները։ Իրականում կարծում եմ, որ հարցը բավականին ծավալուն է և նաև լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։

Կարծում եմ, որ եթե այդպիսի հետաքրքրություն լինի, ոչ մի բան չի խանգարում նաև ոչ միայն դուք, այլև՝ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, մի աշխատանքային քննարկում կազմակերպենք, որտեղ ավելի հասկանալի լինի ինձ համար, թե ակնկալիքները՝ պետությունից, կառավարությունից ինչպիսին են և մենք քննարկենք, թե որ ակնկալիքներն են, որ իրոք կառավարության գործունեության դաշտում են և որ ակնկալիքներն են, որ հենց ՀԿ-ների կամ համաժողովի կառավարման տիրույթում պետք է գտնվի»,- նշեց վարչապետը։

«2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ։ Տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր բնակեցվում են ադրբեջանցիների կողմից և այդ տարածքների հայ բնակիչների ունեզրկման գործընթաց է ընթանում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ փախստականներին վերաբերող հարցերը պետք է վերլուծվեն և տարանջատվեն` որոնք են կառավարության սպասարկման տիրույթում, որոնք` հասարակական կազմակերպությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։