Իմ քաղաքական ուժը հավատում է, որ հնարավոր է խաղաղություն այս տարածաշրջանում. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինչպես գիտեք, բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի կամ խաղաղության տեքստի շուրջ։ Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, դրանց արդյունքների մասին խոսելը վաղ կլինի»,- այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Անդրադառնալով հարցին՝ այս բանակցություններին հայկական կողմի նպատակը ո՞րն է, ո՞րն է այն առավելագույն կետը, որին ցանկանում է հասնել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց՝ ընդգծելով, որ հայկական կողմի նպատակն է տարածաշրջանում հասնել համապարփակ խաղաղության, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրումը։ Ենթադրում եմ, որ այս բոլոր թեմաները բանակցությունների սեղանի վրա են։

Թե ինչո՞ւ խաղաղության պայմանագիրը փոխեց իր անունը և ստացավ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր անվանումը, և արդյո՞ք սրանով փոխվում է համաձայնագրի բովանդակությունը, Սարգիս Խանդանյանը նշեց, թե դրա վերաբերյալ տեղեկություններ չունի։

«Գիտեմ այն, ինչ հրապարակային է, և ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ասել են, որպեսզի խաղաղության պայմանագիրը կենսունակ լինի, պետք է ապահովվեն որոշակի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն պայմանագիրը։ Պետք է Հայաստանն ու Ադրբեջանը բանակցեն այդ երաշխիքների շուրջ, համաձայնության գան երկուստեք։ Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի միջազգային հանրության ակտիվ ներգրավմամբ՝ լինի միջազգային կազմակերպությունների, թե երկրների տեսքով, այսինքն՝ միջազգային հարաբերությունների, երբ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրերն ունեցել են երաշխավորող կողմեր»,- շեշտեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքին, Սարգիս Խանդանյանն ասաց, որ Ադրբեջանին դժվար է բնորոշել որպես գործընկեր, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից և չպետք է մտածի, որ պետք է հավերժ պատերազմի իր հարևանների կամ Ադրբեջանի հետ․ «Մեր նպատակն է՝ գտնել մի բանաձև, որով հնարավոր կլինի համակեցություն այս տարածաշրջանի բոլոր երկրների հետ»։

Հարցին, թե հնարավոր կլինի՞ հասնել Ադրբեջանի հետ խաղաղության, Խանդանյանը պատասխանեց. «Իմ քաղաքական ուժը հավատում է խաղաղությանն այս տարածաշրջանում և անում է մեզնից կախված հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի դա հավանական լինի։

Իհարկե, Ադրբեջանը հեշտ հարևան չէ, և մենք տեսել ենք Ադրբեջանի ողջ վարքագիծը այս տարիների ընթացքում, և դրա համար մեզ պետք է, որ միջազգային հանրության տեսանելիությունը մեր տարածաշրջանի նկատմամբ ավելի բարձրանա և հնարավոր լինի զսպել Ադրբեջանին այս հակամարտության շրջանակներում»:

Մանրամասները՝ տեսանյութում։