Փողի հսկա ներհոսք է եղել ՀՀ, բայց ներդրում չի դարձել․ սա մեր տնտեսության անկարողության մասին է խոսում․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարության պարտքը գերազանցել է 10 միլիարդ դոլարը, սակայն կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ծանր բեռ չէ։ Արդյո՞ք ծանր է այն, և ինչպե՞ս այն մարել․ այս հարցերի շուրջ զրուցել ենք «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ։

–Պարո՛ն Կարապետյան, 10 միլիարդ պարտքը շա՞տ է, թե՞ քիչ։ Եվ ինչի՞ հետ համեմատել, որպեսզի հասկանալ՝ շա՞տ է, թե՞ քիչ։

-Շատ է, թե՝ քիչ ասելու համար պետք է համեմատելու բազա ունենանք։ Երբ պարտքի մասին դատողություններ ենք անում, առաջինը դա պետք է համեմատենք համախառն ներքին արդյունքի հետ, ապա բյուջեի եկամուտների, գուցե նաև արտահանման ցուցանիշների հետ։ Տարբեր ցուցանիշների բազմություն կա, որով գնահատում են՝ արդյո՞ք պարտքի բեռը երկրի համար տանելի է, թե՝ ոչ։

Մենք, ճիշտ է, 10 միլիարդը գերազանցել ենք, բայց անցյալ տարվա ընթացքում մեր կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 60,3 տոկոսից նվազել է մինչև 46,7 տոկոս։ Եվ դա արդեն բավական ընդունելի թիվ է, նաև մեր օրենսդրության համատեքստում։

–Արդեն մոտ մեկ տարի է՝ զգում ենք Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը, այս դեպքում՝ դրական ազդեցությունը տնտեսության վրա։ Այդ ընթացքում փողը հոսել է այստեղ, կարողացե՞լ ենք դա վերածել ներդրումների, կապիտալ ծախսերի։

-Բավական հետաքրքիր պատկեր ունենք։ Մենք վճարային հաշվեկշռում օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով պատմական ամենամեծ ցուցանիշը ունեցանք՝ մոտ 1 մլրդ դոլար։ Դրան մոտ ցուցանիշ ունեցել էինք 2008 թվականին։ Այս հետաքրքիր ցուցանիշի համատեքստում մենք նաև տեսնում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ոչ նմանատիպ, դրան ոչ համապատասխան վարձագիծ։ Այսինքն, ճիշտ է՝ դրանք աճել էին, բայց նորից կառուցվածքը նույնն էր։ Հիմնականում օտարերկրյա ներդրումները նման էին 2021 թվականին, բայց վճարային հաշվեկշռում մենք տեսնում էինք շեշտակի աճ։

–Եթե պարզեցնենք, ապա փողը եկել է, բայց ներդրում չի դարձել։

-Այո՛, փողը եկել է, բայց կապիտալ չի ստեղծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան