ԱՄՆ-ը փորձում է հասնել Բրազիլիայից ռուս լրտեսի արտահանձնմանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ը Բրազիլիային ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից Սերգեյ Չերկասովի արտահանձնման հարցում է ուղարկել, որին ամերիկյան իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ։ Այս մասին հայտնում է  The Washington Post-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ-ի դիմումը քննարկելու է Բրազիլիայի Գերագույն դատարանը, սակայն չի բացառվում, որ «գործի նրբության» պատճառով խնդրի լուծմանը կարող է միանալ նախագահ Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան։

Ռուսաստանի իշխանությունները նույնպես պահանջում են Չերկասովի արտահանձնումը․ ՌԴ-ում նրա դեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածով գործ է հարուցվել։

Միաժամանակ, լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ-ի և Բրազիլիայի իշխանությունները ռուսական դիմումը համարում են «ակնհայտ հնարք»։ ՌԴ Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է ներկայացրել այն մասին, որ Չերկասովը մի քանի տարի հերոին է վաճառել, սակայն գործի նյութերում կան բազմաթիվ անհամապատասխանություններ, ուստի կասկած կա, որ Չերկասովի դեմ գործը սարքվել է՝ նրա լրտեսությունը չճանաչելու համար։

Հավելենք, որ Չերկասովը ձերբակալվել է Նիդեռլանդներում անցյալ տարվա հունիսին։ Նիդեռլանդների հետախուզության տվյալներով՝ ռուսաստանցին ներկայացել է որպես Բրազիլիայի քաղաքացի Վիկտոր Մյուլեր Ֆերեյրա և փորձել է պրակտիկա անցնել Հաագայի Միջազգային քրեական դատարանում։ Նրան արտահանձնել են Բրազիլիային, որտեղ փաստաթղթերի կեղծման համար նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Էմմա Չոբանյան