Սուդանում կրակ են բացել թուրքական ինքնաթիռի վրա

Լուրեր

15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
15.08.2026 | 10:45
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Կարճևան գյուղում
15.08.2026 | 10:13
Քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
Բոլորը

Թուրքական ինքնաթիռը, որը Սուդան է ժամանել օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու նպատակով, գնդակոծվել է արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատներ) կողմից։ Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սուդանի բանակի ներկայացուցչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական ինքնաթիռը գնդակոծվել է մայրաքաղաք Խարթումից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Վադի Սեյդնա ռազմաբազայի օդանավակայանում վայրէջք կատարելիս։

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է Սուդանում թուրքական զինված ուժերի ինքնաթիռի գնդակոծման փաստը։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

«Մեր C-130 ինքնաթիռի վրա, որը տարհանում իրականացնելու համար ուղարկվել է Սուդան, փոքր զինատեսակից կրակ է բացվել: Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել: Զինվորական անձնակազմի շրջանում վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սուդանի արագ արձագանքման ուժերը, սակայն, հերքել են թուրքական ինքնաթիռի վրա կրակելու մեղադրանքները։ Արագ արձագանքման ուժերի խոսնակը մեղադրել է Սուդանի զինված ուժերին թուրքական տրանսպորտային ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի համար, նշում է Al-Hadath-ը։

Տաթև Ֆռանգյան