Մոլդովան Պուտինին ներառել է սև ցուցակում

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներառվել է սև ցուցակում։ Այս մասին նա ասել է TV8 հեռուստաալիքի եթերում, գրում  է currenttime.tv-ին։ Ռեչանի խոսքով՝ Մոլդովայում կազմել են այն անձանց ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է։ Այդտեղ ընտգրկված են պաշտոնյաներ ու հայտնի արտիստներ, որոնք աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։

«Դա բավականին երկար ցուցակ է, Վլադիմիր Պուտինը ևս դրանում ներառված է»,-ասել է նա՝ նշելով, որ ցանկը հրապարակային չէ, այն ունեն Մոլդովայի պատկան մարմինները, և նրանք, ովքեր ընդգրկված են դրանում, կիմանան երկիր մուտքի արգելքի մասին։ Բացի Պուտինից, ցուցակում են Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազի որդին՝ Իգոր Չայկան, նաև երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։ «ՌԴ-ն չի կարող մեզ թելադրել,թե մենք ինչ պետք է կամ կարող ենք անել։ Մոլդովայի Հանրապետությունը ազատ ու ինքնիշխան երկիր է։ Ամեն մեկը պետք է իր տեղն իմանա»,-ասել է Ռեչանը։

Ի դեպ, ապրիլի 17-ին էլ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովն էր հայտարարել, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա, ուր նա ժամանել էր Գագաուզիայի ղեկավարի թեկնածու Վիկտոր Պետրովի  հրավերով՝ միջազգային կոնգրեսի մասնակցելու։