Իշխանությունը մկաններ է ցուցադրում. Ով է իրական հասցեատերը. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանյան հասարակական, քաղաքական ու լրատվական միջավայրի առանցքային թեմաները, ուզենք, թե չուզենք, շարունակում են մնալ բացահայտումներն ու ձերբակալությունները, ավելի ճիշտ՝ «բերման ենթարկումները»: Նախորդիվ անդրադարձել ենք այս գործընթացների, այսպես ասած, «լուսաձայնային էֆեկտների» ենթատեքստերին և բեմականացման որոշակի տարրերին, սակայն, սրանից զատ, այսօրինակ գործողություններով իշխանությունները մի շարք հստակ հաղորդագրություններ են հղում իրենց ներկա և առաջիկա մրցակիցներին:

Այլ կերպ ասած՝ իշխանությունը ուժի ցուցադրություն է իրականացնում, թերևս միայն հենց այս տրամաբանության մեջ կարող է տեղավորվել որոշ անհատների բերման ենթարկելն ու ազատ արձակելը: Ի դեպ, այստեղ հարկ է նշել նաև, որ բացի ուժի ցուցադրությունից, նման, թվում է, անտրամաբանական գործողությամբ լուծվում է նաև նշանակետում գտնվող անձանց տեսադաշտում պահելու խնդիրը:

Մի կողմից իշխանության կողմից նման ուժի ցուցադրությունը կարող է թվալ, թե ուղղված է որոշակի անհատների կամ, առավելագույնը, խմբերի դեմ, սակայն իրականում ուժի ցուցադրության հասցեատերը կարող է լինել հասարակությունը: Խնդիրն այն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձություններից հետո, ոստիկանության նկատմամբ որոշակիորեն վերաբերմունք է փոխվել, ավելին, ոստիկանությունը, ԱԱԾ–ն դարձել են հանրայնորեն, եթե ոչ սիրելի, ապա գոնե ընդունելի կառույցներ: Սա շատ հետաքրքիր ու դրական իրողություն է մասնավորապես ԱԱԾ–ի պարագայում, որովհետև դժվար է գտնել որևէ այլ հետխորհրդային երկիր, որտեղ «КГБ»–ի ժառանգորդ համարվող կառույցները վայելեն հանրային համակրանք:

Մյուս կողմից այս համակրանքի մեջ թաքնված է որոշակի վտանգ: Ի վերջո Ոստիկանությունը, ԱԱԾ–ն և նմանատիպ կառույցները կոչված են իրականացնելու պետության բռնության մենաշնորհը՝ այսինքն հենց այս կառույցներին է տրված լիովին օրինական կերպով բռնություն գործադրել:

Ընդհանրապես, բռնության մենաշնորհը համարվում է պետության առաջնային հատկանիշներից մեկը և ցանկացած պետություն կայացած է այնքանով, ինչքանով կարողանում է օրենքին համապատասխան և տեղին կիրառել բռնության իրավունքը՝ դրա անհրաժեշտության դեպքում:

Նման իրավիճակում ոստիկանությունը, ԱԱԾ–ն, մյուս կառույցները և, ամենակարևորը, հանրությունը պետք է պատրաստ լինեն այն մտքին, որ վերոնշյալ կառույցները հեղափոխությունից հետո չեն զրկվել բռնության մենաշնորհից, չեն դարձել բովանդակությամբ այլ, բարեփոխվել են, մաքրվել են օդիոզ դեմքերից և այլն, սակայն բովանդակության մեջ մնացել են իրավապահ համակարգ և հենց այդպես էլ պետք է լինի:

Անշուշտ, ոստիկանության ու ընդհանրապես ուժային մարմինների նկատմամբ առկա հանրային վստահության բարձր մակարդակը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, սակայն միևնույն ժամանակ հենց այս վստահությունն է արտոնում նաև բռնության մենաշնորհը, որին պատրաստ պետք է լինեն և՛ հանրությունը, և՛ պետական կառավարման բոլոր օղակները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: