ՌԴ-ն եթե ԼՂ-ից հեռանում է, ԵՄ-ն կարող է այնտեղ առաքելություն սկսել․ ԱՄՆ-ը վճռորոշ դեր կարող է ունենալ․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվեց ռուսների հրամանատարը ԼՂ-ում։ ՌԴ ՊՆ-ն չորեքշաբթի օրվա տեղեկագրում հաստատեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում Անդրեյ Վոլկովին փոխարինել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, Շոյգուի խորհրդական, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։

Կա՞ որևէ հիմք՝ պնդելու, որ Լենցովը կստիպի Ադրբեջանին իջեցնել իր դրոշը, անցակետն ապամոնտաժել, զրահամեքենաները հետ տանել ադրբեջանական զորամասեր։ Մեկնաբանելով իրադրությունը և փորձելով վեր հանել սրացումների պատճառները՝ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն ասում է, որ Հարավային Կովկասում այսօր թուլանում են Ռուսաստանի դիրքերը, բացասական ազդեցություն ունի պատերազմն Ուկրաինայում, համընկնում են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը։ Բաքուն, օգտվելով իրավիճակից, անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում։ Փորձագետն ասում է, որ ԵՄ-ն կարող է ԼՂ-ում առաքելություն սկսել։

«Հնարավորություն տեսնում եմ՝ ԵՄ առաքելության տեղակայման ռուս խաղաղապահների հետ համատեղ։ Ես կարծում եմ, որ ռուսների հետ հնարավոր է պայմանավորվել։ Եթե սարսափելի սցենարը կատարվի, Արցախը կհայաթափվի՝ Ադրբեջանը կոշտ էթնիկ զտում կանի, ռուսները կհեռանան, սա բխո՞ւմ է ռուսական շահերից»,- ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան