Լուկաշենկոյի մրցակիցը բանտում դաժան ծեծից հետո հոսպիտալացվել է

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Ձեռնարկատեր Վիկտոր Բաբարիկոն, որը մտադիր էր մասնակցել Բելառուսի նախագահական ընտրություններին և ներկայում պատիժ է կրում խոշոր չափի կաշառք վերցնելու հոդվածով, կալանավայրից տեղափոխվել է Նովոպոլոցկի հիվանդանոց։ Այս մասին հայտնել են նրա մերձավորները քաղաքական գործչի Telegram-ալիքում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ընկերնե՛ր, երեկ լուրեր էին տարածվել, որ Վիկտոր Բաբարիկոն գտնվում է Նովոպոլոցկի հիվանդանոցում: Մեզ հաջողվեց հաստատել այս տեղեկությունը: Ցավոք, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մերձավորները հայտնել են նաև, որ Բաբարիկոյի հետ գրավոր նամակագրություն չի եղել շուրջ 2 ամիս։ Վերջերս նա անընդհատ պատժախցում է եղել։

Բաբարիկոյի հոսպիտալացման մասին տեղեկությունները սկսել էին հայտնվել նախօրեին։ Հաղորդվում էր, որ քաղաքական գործչին հիվանդանոց են տեղափոխել այնպիսի դաժան ծեծի հետքերով, որ նրան չեն էլ ճանաչել, մինչև չեն տեսել ազգանունը։

Նովոպոլոցկի հիվանդանոցից հաստատել են, որ Բաբարիկոն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք և վիրահատվել։

Վիկտոր Բաբարիկոն Բելգազպրոմբանկի նախկին ղեկավարն է։ Նա ձերբակալվել է 2020 թվականի հունիսին։ Այդ ժամանակ բանկիրը փորձում էր գրանցվել նախագահական ընտրություններում որպես թեկնածու, որոնցում ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվում էր վեցերորդ անգամ անընդմեջ։ Ձերբակալությունից երեք օր առաջ իշխանություններն իրենց վերահսկողության տակ էին վերցրել «Բելգազպրոմբանկ»-ը՝ խարդախության կասկածանքով կալանավորելով բանկի բարձրագույն ղեկավարությանը։ Ձերբակալվել է նաև բանկիրի որդին։

Տաթև Ֆռանգյան