Ուկրաինայի ԶՈՒ-ն ստացել է խոստացված սպառազինության 98%-ը․ ՆԱՏՕ-ի գեներալ

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Ուկրաինան արդեն ստացել է Արևմուտքից ռազմական օգնության գրեթե բոլոր փաթեթները՝ ներառյալ ռազմական տեխնիկան և սպառազինությունը, որը հատկացվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին, հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին, փոխանցում է Ukrinform-ը։

Նշվում է, որ նա նման հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Մարտական մեքենաների ավելի քան 98%-ն արդեն այնտեղ է: Ես համոզված եմ, որ մենք մատակարարել ենք նրանց անհրաժեշտ տեխնիկան, և մենք նաև կշարունակենք աշխատել՝ աջակցելու նրանց գործողություններին», – ասել է գեներալ Կավոլին:

Նա նաև վստահեցրել է, որ ամերիկյան կողմը մշտական կապի մեջ է ուկրաինական կողմի հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի իրական կարիքները պարզելու և ժամանակին ապահովելու նպատակով։ Բացի այդ, նրա խոսքով, նոր քայլեր են ներդրվում Եվրատլանտյան անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Կավոլին ընդգծել է, որ մինչ այժմ ավելի քան 50 միջազգային դոնորների կողմից Ուկրաինային տրամադրված նյութական աջակցությունն ու ուսուցումը հսկայական և վճռորոշ է եղել ուկրաինացի զինվորականների հաջողության համար։

Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռամշտեյնի ձևաչափի անդամ երկրները 55 միլիարդ դոլարի սպառազինություն են մատակարարել Ուկրաինային, որից մոտ 35 միլիարդը հատկացրել է ԱՄՆ-ը։