Բայրամովը Լիտվայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Լիտվայի ԱԳ փոխնախարար Մանթաս Ադոմենասին։ Քննարկվել են Ադրբեջանի և Լիտվայի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգային արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է երկրի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Բայրամովը խոսել է խաղաղության օրակարգն «առաջ մղելու ջանքերի» մասին։

«Նշվել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները բախվում են Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանը։ Մանրամասն տեղեկատվություն է տրվել Լաչինի ճանապարհին ապօրինի գործողությունների մասին, ընդգծվել է, որ Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի ստեղծումը կապահովի թափանցիկություն և անվտանգություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու առաջ մղելով Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը։

Էմմա Չոբանյան