Ալեքսեյ Նավալնիի դեմ «ահաբեկչության» մեղադրանքով նոր գործ է հարուցվել․ նրան 30 տարվա ազատազրկում է սպառնում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որն իր պատիժն է կրում Վլադիմիրի մարզի 2-րդ ուղղիչ գաղութում, հայտնել է, որ իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Քննիչն ինձ ասաց, որ իմ դեմ ահաբեկչության վերաբերյալ նոր գործ է հարուցվել, և ռազմական դատարանը դրա հիման վրա ինձ դատելու է։ Անհեթեթ մեղադրանքներ են առաջադրել, որոնցով ինձ սպառնում է 30 տարվա ազատազրկում, քննիչ Վիդյուկովը երեկ ասել է, որ այս գործից առանձնացվել է ահաբեկչության մեղադրանքով գործը, որ ես, բանտում նստած, ահաբեկչություններ եմ անում։ Իսկ այս դեպքում ինձ առանձին կդատի զինվորական դատարանը»,- ասել է Նավալնին՝ տեսակապով խոսելով Մոսկվայի Բասմանի դատարանում։

«Այս գործով ինձ սպառնում է 30 տարի ժամկետով, ըստ երևույթին, հաջորդով՝ ցմահ ազատազրկում»,- Նավալնիի խոսքերն են մեջբերում նրա գործընկերները։

Հաղորդվում է, որ նոր գործն անջատված է 2022 թվականի հոկտեմբերին Նավալնիի դեմ հարուցված «ծայրահեղականության» գործից։ Ապրիլի 26-ին Մոսկվայի Բասմանի դատարանը քննել է հետաքննության միջնորդությունը՝ սահմանափակելու այն ժամանակը, որի ընթացքում Նավալնին կարող էր ծանոթանալ այս գործի նյութերին։

Քննչական կոմիտեի ներկայացուցչի պահանջով հանդիպումն անցել է դռնփակ։ Արդյունքում Նավալնիին ընդամենը 10 օր ժամանակ է տրվել «ծայրահեղականության» գործին ծանոթանալու համար, որը կազմված է 196 հատորից։

Նախօրեին Ալեքսեյ Նավալնին նաև հայտնել էր, որ իրեն թույլ չեն տալիս ուտել գաղութի ճաշարանից իր գնած ուտելիքը։