Ուկրաինան օրինական իրավունք ունի ոչնչացնել այն, ինչ գտնվում է Ղրիմում և Դոնբասում․ Պոդոլյակ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևն օրինական իրավունք ունի ոչնչացնել այն ամենը, ինչ կա Ղրիմում, Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։ Նա այսպես է մեկնաբանել է The Washington Post-ի հոդվածն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Մոսկվային այս տարվա փետրվարի 24-ին, գրում է RTVI։

«Մեզ համար կան այլ առաջնահերթ նպատակներ։ Այն, ինչ երաշխավորված է մեզ միջազգային իրավունքով, այսինքն՝ մենք օրինական իրավունք ունենք ոչնչացնել այն ամենը, ինչ գտնվում է Ղրիմի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքում։ Այստեղ մեր դեմ ոչ մի իրավական պահանջ չկա»,- ասել է Պոդոլյակը։

Պաշտոնյան հայտարարել է, որ Ուկրաինան չէր լուծի Ռուսաստանի հետ հակամարտությունը Մոսկվային հարվածներ հասցնելով։

Ապրիլի 24-ին The Washington Post-ը, վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք բաց աղբյուրներով հասանելի էին դարձել, գրել էր, որ 2023 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի իշխանությունները ծրագրել էին հարվածներ հասցնել Մոսկվային։ Սակայն փետրվարի 22-ին «Վաշինգտոնի խնդրանքով» Ուկրաինան համաձայնել է «հետաձգել հարվածները»։

Տաթև Ֆռանգյան