6 ոլորտներ կազատվեն ծանուցման պահանջից․ առաջարկվում է ազատվել «բյուրոկրատական քաշքշուկից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը: Արդյունքում դրանցով զբաղվող տնտեսվարողներն այլևս պարտավորված չեն լինի ներկայացնել համապատասխան ծանուցում և վճարել պետական տուրք։ Այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում «Գործունեության իրականացման ծանուցման մասին« ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է 6 ոլորտի՝ մասնավորապես անասնաբուժության բնագավառում օգտագործվող կիսապատրաստուքների, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրությանը կամ վաճառքին, ինչպես նաև անասնաբուժասանիտարական փորձաքննությանը:

Ըստ Անի Իսպիրյանի` վերջին տարիներին վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալելու համար ընդհանրապես դիմողներ չեն եղել:

Պարտադիր ծանուցման ցանկից կհանվեն նաև 100 հազար լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար ծանուցման պահանջը և համապատասխան պետական տուրքի վճարման անհրաժեշտությունը:

Վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ խմիչքների արտադրության գործունեության տեսակները կմիավորվեն և դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի 3.0 մլն. դրամ տարեկան պետական տուրք:

Իսպիրյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական, ինչպես նաև որոշ օրենքների` ավելի ուշ ուժի մեջ մտնելու վերաբերյալ առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովականները կողմ արտահայտվեցին օրենսդրական այս նախաձեռնությանն ու տվեցին դրական եզրակացություն:

Մանրամասները՝ տեսանյութում։