Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր:

Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի շուրջ 300 ներկայացուցիչներ են մասնակցում: Նախքան պաշտոնական արարողության մեկնարկը՝ մասնակից երկրների մարզիկները դրոշներով շքերթ են անցկացրել: Հայաստանի դրոշակակիրը 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն էր: Այնուհետև կայացել է նաև մարզիկների երդման արարողությունը, որին Հայաստանի հավաքականից մասնակցել է բազմակի մրցանակակիր Արթուր Մկրտչյանը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելն արդեն ավանդույթի է վերածվել մեր երկրում. «Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ: Արդեն լավ ավանդույթ է դարձել խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելը: Շատ ուրախ եմ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փակումից մեկ օր անց հյուրընկալում ենք բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն: Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները նախորդ տարի Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունից: Վստահ եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու ոչ պակաս հիանալի ելույթների և հաղթանակների»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սպորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, իսկ առողջ ապրելակերպի քարոզումն ու մարզաձևերի մասսայականացումը՝ կարևորագույն խնդիր։

«Ուրախ ենք, որ նման մրցաշարերով կարող ենք խթանել սպորտով զբաղվելը ոչ միայն մարզիկների, այլև հանրության ավելի լայն շերտերի համար: Վստահ եմ՝ այստեղ ներկա յուրաքանչյուր մարզիկ իր օրինակով և հաղթանակներով ոգևորելու է նոր սերնդին՝ զբաղվելու սպորտով, իսկ դա ամենակարևորն է: Այստեղ ներկա բոլոր երկրների պատվիրակություններին նաև շատ հաճելի օրեր եմ մաղթում Երևանում: Վստահ եմ՝ նորից կվերադառնաք Հայաստան ու կվայելեք հայկական հյուրընկալությունը»,-նշել է ԿԳՄՍ նախարարը և հաջողություն մաղթել մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ երիտասարդական հարթակներում նրանց հաղթանակները սկիզբ կդնեն ավելի մեծ նվաճումների:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը փաստել է՝ Երևանը նորից վերածվել է բռնցքամարտի եվրոպական մայրաքաղաքի. «Մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ հյուրընկալել եվրոպական նմանատիպ խոշորագույն մրցաշար: Ամեն ինչ արել ենք, որպեսզի երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցնի նույնքան լավ, որքան նախորդ տարվա մեծահասակների ԵԱ-ն էր: Վստահ եմ՝ այս առաջնությունը ևս կմնա ձեր հիշողություններում և կտպավորի բոլորիդ»:

Նշենք՝ Հայաստանի երիտասարդների հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Եվրոպայի երիտասարդների առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80), Դավիթ Սիմոնյան (86), Իշխան Հովսեփյան (92 կգ) և Ալբերտ Հարությունյան (92+ կգ):

Երիտասարդների ԵԱ-ի մրցումները կանցկացվեն «Միկա» մարզահամալիրում և կտևեն մինչև մայիսի 2-ը: Մուտքն ազատ է: