Նովոսիբիրսկում զանգվածային գերեզման է հայտնաբերվել՝ «Վագների» խորհրդանիշերով ու ՌԴ դրոշներով

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

ՌԴ Նովոսիբիրսկի Գուսինոբրոդսկի գերեզմանատանը նույնանման տասնյակ թարմ գերեզմաններ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Taiga.info-ն՝ հղում անելով քաղաքացիների, որոնք տեսանյութեր են ուղարկել գերեզմանոցից, փոխանցում է Meduza-ն։

«Գերեզմանատան տարածքում թարմ գերեզմաններ են՝ միանման խաչերով, որոնց վրա նշված են ծննդյան և մահվան տարեթվերով տղամարդկանց անուններ, հիմնականում՝ 2022 թվականի վերջին և 2023 թվականի առաջին ամիսների»,- գրում է պարբերականը։

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 200 նոր գերեզման։ Նրանց մեծամասնության վրա «Վագներ» խմբավորման տարբերանշանով, որոշների վրա էլ՝ ՌԴ դրոշի գույներով ծաղկեպսակներ են։

Խաչերի վրա նշված շատ անուններ, որոնք ստուգել են լրագրողները, նախկինում չեն նշվել «հատուկ գործողության» ընթացքում զինծառայողների մահվան մասին պաշտոնական հաղորդագրություններում։ Լրատվամիջոցը, ստուգելով դատարանների էլեկտրոնային տվյալների բազան, պարզել է, որ զանգվածային գերեզմանում թաղվածներից մի քանիսի անվանակիցները դատապարտված են եղել։ Նրանք ոչ թե Նովոսիբիրսկի շրջանի, այլ Կրասնոյարսկի երկրամասի, Կուզբասի և Տուվայի բնակիչներ են։

Նշվում է, որ «Վագներ» զինված խմբավորումը զբաղվում է Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար դատապարտվածների հավաքագրմամբ։

Էմմա Չոբանյան