3 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ՝ շիրակցի մարզիկները ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններից վերադարձել են 6 մեդալով

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի մայրաքաղաք Երևանում և Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում միաժամանակ կայացան ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները։ Մրցումներին մասնակցող ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկան Շիրակի մարզի 9-ը մարզիկներ՝ 8-ը ծանրորդ և 1 ըմբիշ։ Առաջնություններին մեր մարզիկները գերազանց մասնակցություն ունեցան և նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Ոսկե մեդալակիրներ

 

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ-հունահռոմեական ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ, Գյումրի համայնքի Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյան

ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ-ծանրամարտ, 109 կգ քաշային կարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյան

ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ-ծանրամարտ, 102 կգ քաշային կարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյան

 

Արծաթե մեդալակիրներ

 

ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ-ծանրամարտ, +109 կգ քաշային կարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու համալիր մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյան

ԱՐԱ ԱՂԱՆՅԱՆ-ծանրամարտ, 96 կգ քաշային կարգ, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց, մարզիչ՝ Հովհաննես Շահնազարյան

Բրոնզե մեդալակիր

ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-ծանրամարտ, 81 կգ քաշային կարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու ծանրամարտի մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Գրիգորյան

Եվրոպայի երևանյան ծանրամարտի առաջնությունում շիրակցի մարզիկները առանձին վարժաձևերում նվաճեցին նաև 9-ը «փոքր» մեդալ, որից 3 ոսկի, 5 արծաթ և 1 բրոնզ։